Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը Նյու Յորքում ցուցադրել է ձեռնամարտի իր ունակությունները

Սեպտեմբեր 23, 2009թ. 19:10

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահների միջև ծեծկռտուք է բռնկվել: Լարվածությունն այնքան է սրվել, որ նույնիսկ վարչապետ Էրդողանն է միջամտել ձեռնամարտին ու մի ամերիկացի թիկնապահի թևից բռնելով` հետ հրել:

Դա պատճառ է դարձել, որ  Էրդողանը ելույթ չի ունեցել և հրաժարվել  է մասնակցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնած «G-20 գագաթնաժողովը և ազդեցությունը գլոբալ խնդիրների վրա» խորագրով քննարկումներին և վերադարձել է  հյուրանոց:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`