Գլխավոր » Իրան, Լրահոս

Ահմադինեժադը «վռնդել» է ԱՄՆ-ին, Իսրաjելին և ԵՄ երկրներին ՄԱԿ-ի վեհաժողովից

Սեպտեմբեր 24, 2009թ. 15:14

AkhmadjinedjadՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը նոր սկանդալի առիթ է դարձել: ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ երկրների պատվիրակություններին դուր չի եկել այն փաստը, որ Իրանի նախագահն իր երկիրը ներկայացրել է իբրև աղքատ և զարգացող պետությունների շահերի պաշտպան` ասելով, որ անսահմանափակ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին:

Ինչպես հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները, Ահմադինեժադի ելույթի ժամանակ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ որոշ երկրների պատվիրակությունները ցուցադրաբար լքել են դահլիճը, ինչը չի խանգարել Իրանի առաջնորդին շարունակել իր ելույթը:

Ահմադինեժադը նշել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել բոլոր երկրների համար խաղաղության ամուր համակարգի ստեղծմանը` նշելով, որ Իրանը դրա համար  օրինական իրավունք ունի: Հատկանշական է, որ Իրանի միջուկային ծրագրի մասին Ահմադինեժադը ոչ մի բառ չի ասել:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե մինչև 2009թ. դեկտեմբերն Իրանի միջուկային ծրագրի շուրջ վարվող բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, ապա այդ երկրի հանդեպ նոր արգելքներ  պետք է կիրառել: «Իրանի ղեկավարության հետ երկխոսությունն անհաջող է ընթանում: Կարծում եմ, որ Իրանին պետք է մինչև 2009թ. դեկտեմբերը ժամանակ տալ», – ասել է Սարկոզին` նշելով, որ Իրանի ղեկավարությունն ուզում է միջուկային զենք ունենալ:

Նշենք նաև, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նույնպես չի բացառել Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: «Սահմանափակումները սովորաբար արդյունավետ չեն լինում, բայց որոշ իրավիճակներում դրանք անխուսափելի են», – ասել է Ռուսաստանի նախագահը:

ArmAr.am


Թեգեր` , , , , ,

Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`