Սևակ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Իրանում ներքաղաքական ճգնաժամը, որի ակտիվ շրջանն ավարտվեց հուլիսին, բերեց իսլամական հանրապետության շուրջ արտաքին քաղաքական նոր զարգացումների։ ԵՄ քաղաքացիների ձերբակալումների արդյունքում` սրվեցին հակասություններն Իրանի և եվրոպական պետությունների միջև։ Միևնույն ժամանակ, ակտիվացան գործընթացներն իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Ս.թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուղղակի պահանջ ներկայացրեց Թեհրանին` ակտիվացնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և […]
Թեգ` Միջուկային ծրագիր
Սեպտեմբեր 24, 2009թ. 15:14
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը նոր սկանդալի առիթ է դարձել: ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ երկրների պատվիրակություններին դուր չի եկել այն փաստը, որ Իրանի նախագահն իր երկիրը ներկայացրել է իբրև աղքատ և զարգացող պետությունների շահերի պաշտպան` ասելով, որ անսահմանափակ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին:




