Ցեղասպանության հերքումը` քրեորեն հետապնդելի արարք
Եվրոմիության «Արդարադատության և ներքին գործերի խորհուրդը» 2008 թ. նոյեմբերի 28-ին ընդունել է «Պայքար ռասսիզմի որոշ ձևերի և այլատյացության դեմ» շրջանակային որոշում: Որոշման մեջ, ի թիվս այլ դրույթների, ներառված է նաև ցեղասպանության հերքումը որպես քրեորեն պատժելի արարք դիտարկելու հոդվածը: Եվրամիության անդամ 27 երկրները պարտավորվել են մինչև 2010 թ. իրենց երկրների ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին: «Իրավական ակտի դրույթները սահմանում են, որ ցեղասպանությունը հերքողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասում է Ջի-փարթներս ընկերության ավագ խորհրդատու Արփինե Մելիքբեկյանը: Այսպիսով, Եվրոպական կառույցի ձեռնարկված այս քայլը կարող է միջազգային սովորույթ ձևավորել, որը կկանխի ցեղասպանությունները հերքելու փորձ կատարող անձանց քայլերը:
Արմինե Գրիգորյան












