Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ցեղասպանության հերքումը` քրեորեն հետապնդելի արարք

Սեպտեմբեր 24, 2009թ. 16:12

Եվրոմիության  «Արդարադատության և ներքին գործերի խորհուրդը»  2008 թ. նոյեմբերի 28-ին  ընդունել է «Պայքար ռասսիզմի որոշ ձևերի և այլատյացության դեմ»  շրջանակային որոշում: Որոշման մեջ,  ի թիվս այլ դրույթների,  ներառված է  նաև ցեղասպանության հերքումը որպես քրեորեն պատժելի արարք դիտարկելու հոդվածը: Եվրամիության անդամ 27 երկրները պարտավորվել են մինչև 2010 թ. իրենց երկրների ազգային օրենսդրությունը  համապատասխանեցնել  այդ որոշման պահանջներին: «Իրավական ակտի դրույթները սահմանում են, որ ցեղասպանությունը հերքողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասում է Ջի-փարթներս ընկերության ավագ խորհրդատու Արփինե Մելիքբեկյանը: Այսպիսով, Եվրոպական կառույցի ձեռնարկված այս քայլը կարող է միջազգային սովորույթ  ձևավորել, որը կկանխի ցեղասպանությունները հերքելու փորձ կատարող  անձանց քայլերը:

Արմինե Գրիգորյան


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`