Գլխավոր » Լրահոս

Կյանքից հեռացել է Ռոբերտ Սահակյանցը

Սեպտեմբեր 25, 2009թ. 18:33

sahakianc59 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Սրտի վիրահատությունից հետո  բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, բայց փրկել արվեստագետի կյանքը, ցավոք, չհաջողվեց:

Նշենք, որ Ռոբերտ Սահակյանցը հեղինակել է շուրջ 30 աշխատանք, որոնցից շատերը արժանացել են  Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր կայացած կինոփառատոների հեղինակավոր մրցանակների:

ArmAr.am կայքի խմբագրությունը ցավակցում է Ռոբերտ Սահակյանցի հարազատներին, ընկերներին և պարզապես երկրպագուներին` սիրելի արվեստագետի մահվան կապակցությամբ: Վստահ ենք, որ նրա ստեղծած կերպարները կկրթեն և կդաստիարակեն եկող սերունդներին` վառ պահելով Ռոբերտ Սահակյանցի հիշատակը մեր հիշողություններում:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`