Կյանքից հեռացել է Ռոբերտ Սահակյանցը
59 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Սրտի վիրահատությունից հետո բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, բայց փրկել արվեստագետի կյանքը, ցավոք, չհաջողվեց:
Նշենք, որ Ռոբերտ Սահակյանցը հեղինակել է շուրջ 30 աշխատանք, որոնցից շատերը արժանացել են Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր կայացած կինոփառատոների հեղինակավոր մրցանակների:
ArmAr.am կայքի խմբագրությունը ցավակցում է Ռոբերտ Սահակյանցի հարազատներին, ընկերներին և պարզապես երկրպագուներին` սիրելի արվեստագետի մահվան կապակցությամբ: Վստահ ենք, որ նրա ստեղծած կերպարները կկրթեն և կդաստիարակեն եկող սերունդներին` վառ պահելով Ռոբերտ Սահակյանցի հիշատակը մեր հիշողություններում:
Թեգեր` մուլտիպլիկատոր, Ռոբերտ Սահակյանց












