Թուրքիան անվերջ շեշտում է Ադրբեջանի կարևորությունը
Անկարայում` Շվեդիայի դեսպանատանը Եվրամիության երկրների դեսպանների հետ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայի եվրաինտեգրման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և քրդական խնդիրների մասին:
Թուրքական մամուլի փոխանցմամբ, Բայքալը նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց չի նկատվում: Ըստ նրա, դա ունի մի շարք պատճառներ: Նա առաջարկել է.«Եվրամիության հետ հարաբերությունները նորից սկսել»:
Ինչ վերաբերում է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա Բայքալի կարծիքով, քանի դեռ «ադրբեջանական հողերը» գտնվում են հայկական զինուժի վերահսկողության տակ, սահմանը` Հայաստանի ու Թուրքիայի միջև երբեք չպետք է բացվի, ակնարկելով, որ Ադրբեջանը կարևոր պետություն է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Եվրամիության համար:
Ք.Մ.












