Գլխավոր » Լրահոս

Թուրքիան անվերջ շեշտում է Ադրբեջանի կարևորությունը

Սեպտեմբեր 25, 2009թ. 19:07

Անկարայում` Շվեդիայի դեսպանատանը Եվրամիության երկրների դեսպանների հետ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայի եվրաինտեգրման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և  քրդական խնդիրների մասին:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, Բայքալը նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց չի նկատվում: Ըստ նրա,  դա ունի մի շարք պատճառներ: Նա առաջարկել է.«Եվրամիության հետ հարաբերությունները նորից սկսել»:

Ինչ վերաբերում է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա Բայքալի կարծիքով, քանի դեռ «ադրբեջանական հողերը» գտնվում են հայկական զինուժի վերահսկողության տակ, սահմանը` Հայաստանի ու Թուրքիայի միջև երբեք չպետք է բացվի, ակնարկելով, որ Ադրբեջանը կարևոր պետություն է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Եվրամիության համար:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`