Գլխավոր » Լրահոս

Մերձավոր արևելքը տարածաշրջանային առևտրի գոտի

Սեպտեմբեր 26, 2009թ. 16:24

Թուրքիայում և Իրանում  նախագահական ընտրությունների հետևանքով ժամանակավորապես սառեցվել էր երկու երկրների միջև առևտրաարդյունաբերական գոտի ստեղծելու նախագիծը: Համաձայն այդ նախագծի, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական կողմն ապահովելու է Թուրքիան, իսկ էներգակիրների մասով` Իրանը: Ծրագրվում է նաև, որ հետագայում ծրագրին կմասնակցեն նաև  Հայաստանը և Ադրբեջանը: Հոկտեմբեր ամսին  Էրդողանի Թեհրանյան հանդիպումների ժամանակ այն օրակարգային հարցերից է լինելու, տեղեկացնում է թուրքական Հյուրիեթ պարբերականը: «Այս նախագծի իրականացումով կկառուցվեն նոր ավտոճանապարհներ, օդանավակայաններ, երկաթուղիներ: Այդպիսով կձևավորվի կարևոր արդյունաբերական բազա` Մերձավոր արևելքում: Հետագայում Նախիջևանի միջոցով Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ այն կվերածվի չորս պետությունների համատեղ արդյունաբերական գոտու»,- ասել է Թուրքիայի առևտրի և արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`