Մերձավոր արևելքը տարածաշրջանային առևտրի գոտի
Թուրքիայում և Իրանում նախագահական ընտրությունների հետևանքով ժամանակավորապես սառեցվել էր երկու երկրների միջև առևտրաարդյունաբերական գոտի ստեղծելու նախագիծը: Համաձայն այդ նախագծի, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական կողմն ապահովելու է Թուրքիան, իսկ էներգակիրների մասով` Իրանը: Ծրագրվում է նաև, որ հետագայում ծրագրին կմասնակցեն նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հոկտեմբեր ամսին Էրդողանի Թեհրանյան հանդիպումների ժամանակ այն օրակարգային հարցերից է լինելու, տեղեկացնում է թուրքական Հյուրիեթ պարբերականը: «Այս նախագծի իրականացումով կկառուցվեն նոր ավտոճանապարհներ, օդանավակայաններ, երկաթուղիներ: Այդպիսով կձևավորվի կարևոր արդյունաբերական բազա` Մերձավոր արևելքում: Հետագայում Նախիջևանի միջոցով Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ այն կվերածվի չորս պետությունների համատեղ արդյունաբերական գոտու»,- ասել է Թուրքիայի առևտրի և արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը:
Armar.am












