Հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիա/: Հակառակ կողմից […]
Թեգ` Ասկերան
Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ […]
Oգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը և օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, […]




