«Ղարաբաղի հակամարտությունը երկար պատմություն ունի։ Եվ Իրանը հակամարտության սկզբից լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի հրադադար լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։ «Թեհրանը մշտապես կողմ է եղել և ջանացել, որպեսզի խնդիրը կարգավորվի կողմերի միջև երկխոսության միջոցով, միաժամանակ՝ ողջունելով միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
Թեգ` դեսպան
Ադրբեջանի արտգործնախարարությունը հոկտեմբերի 6-ին բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին, քանի որ հոկտեմբերի 4-ին Իրանի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցներով ցուցադրվել է տեսահոլովակ ու տպագրվել է հոդված, որոնք, ադրբեջանցիների կարծիքով, վիրավորում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց, Ադրբեջանի պետական դրոշը (դրա վրա պատկերված է եղել իսրայելական վեցթևանի աստղ` ադրբեջանական ութթևանիի փոխարեն) և աղավաղում պետական քաղաքականությունը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Վ.Սադիգովն […]
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի և Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում են նախագահի լրատվական […]




