Քիչ առաջ Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպում-առանձնազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո, Արցախի Հանրապետության նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց իր տպավորությունը. «Այս հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, որովհետև սա` ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան։ Բացի այդ՝ Ղազախստանը նոր է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և մեր […]




