Կորցրել ենք մեր բնօրրանի մեծագույն մասը, ժողովրդագրական վիճակը բարվոք չէ, ուժեղ չէ պետությունը, լեզուն ու մշակույթը անխղճորեն խեղաթյուրվում են, ինքնագիտակցությունը ևս հաճախ ճեղքվածքներ է տալիս: Ուրեմն, չվարանենք ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց. հայ էթնոսն այսօր բավականաչափ թուլացել է որպես համակարգ:




