ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ: Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: […]




