Սեպտեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս, գրեթե սենսացիոն հայտարարությունը Վենեսուելայի նախագահն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում: Այսպիսով, Վենեսուելան Ռուսաստանից և Նիկարագուայից հետո դարձավ երրորդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Վրաստանից անջատված այդ երկու պետությունների անկախությունը: Փորձագետների գնահատականների համաձայն, […]




