Վաղը Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ ամենամյա նիստում մասնակիցները քննարկելու են մի շարք բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր արժեքների պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քննարկվելիք բանաձևում, մասնավորապես, ասված է. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1972թ-ի ընդունած […]




