Թեգ` Չինաստան

Հոկտեմբեր 22, 2010թ. 11:20

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է լրագրողներին, որ Իրանը Ռուսաստանից բացի այլ երկրներից չի փորձել գնել S-300 համակարգ: »Մենք չենք նախատեսում նման համակարգեր գնել ուրիշ երկրներից»,- ասել է նա  Թեհրանում ազգային կոնգրեսում: Այլ երկրներ ասելով պաշտպանության նախարարը, մասնավորապես, նկատի է ունեցել Չինաստանին ու Վենեսուելային:


Նոյեմբեր 18, 2009թ. 10:58

Այսօր կավարտվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Երեկ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոյի հետ, որի ընթացքում, լրատվամիջոցների փոխանցմամբ` «համաձայնություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»: Կողմերը մասնավորապես պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մակրոտնտեսական ոլորտում` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարելու համար: Բացի այդ, երկու երկրների […]


Օգոստոս 12, 2009թ. 18:42

«Դժվարանում ենք հասկանալ, թե ինչպես է Չինաստանի ղեկավարությունը կարողանում դիտորդի դերում մնալ» Թուրքիայի վարչապետը Չինաստանի Սինցզյան նահանգում իրականացված էթնիկ բռնությունները որակել է որպես «ցեղասպանության մի տեսակ»: «Այս իրադարձությունն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա խոսել է այն բանից հետո, երբ գիշերային պարետային ժամ է վերահաստատվել Սինցզյանի մայրաքաղաք ՈՒրումչիում, որտեղ անցյալ […]