Թուրքիայում քրդերը մեծամասշտաբ բողոքի ցույցեր են սկսել: Ցուցարարները պահանջում են բարելավել Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները: Թուրքիայի արդարադատության նախարար Ս. Էրգինը ստիպված է եղել որոշ պարզաբանումներ տալ: Էրգինը վստահեցրել է, որ Օջալանի նկատմամբ որևէ հատուկ պատժամիջոց չի իրականացվում: «Իմրալը միջազգային չափանիշներին համապատասխանող բանտ է, որտեղ լավ կամ վատ խուց չկա, բոլորը միանման […]




