Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում դեսպան Յաշար Ալիևի միջոցով բողոքի նոտա էր հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող կոնգրեսական նախագծի առնչությամբ: Նրանց պնդմամբ` ԱՄՆ կառավարության ցանկացած ծրագիր, որ իրականացվում է Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես հայտարարված դիրքորոշմանը: […]




