Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում տեղանունների 99 տոկոսը թուրքական չեն

Օգոստոս 20, 2009թ. 16:09

Երիտթուրքական կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացնելով մարդկության պատմության ամենադաժան ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը, անցավ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր իսպառ ոչնչացնել հայ բնիկների հետքն իր հայրենիքում: Եվ այսպես, 1928 թվականից թուրքական կառավարության նախաձեռնությամբ սկսվում է Արևմտյան Հայաստանի տեղանունների անվանափոխության գործընթացը, որը ակտիվ տեմպերով շարունակվում է մինչև 1950-ական թվականները: Արդյունքում հայկական պատմական անվանումների 90 տոկոսի անուններն աղճատվեցին ու ներկայացվեցին`իբրև թուրքական: Օրինակ` Բերդաղը դարձավ Դնլենջե, Անձավը՝ Գեօրուշլու, Աղթամարը՝ Աքդամար, Անին՝ Անը, Արարատ լեռը՝ Աղրը դաղ և այսպես շարունակ…
Բայց, չնայած, թուրքերի համառ ջանքերին, նրանց` այնուհանդերձ, չի հաջողվել հայակական բնակավայրերի բոլոր անվանումները թուրքացնել, ինչը` պարզվում է, այսօր սկսել է խիստ անհանգստացնել թուրք մտավարական շրջանակներին: Օրերս Թուրքիայի Գազի համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Ալի Քըլըչբայը անդրադառնալով այս խնդրին, տեղեկացրել է, որ Թուրքիայի նահանգների անունների 99 տոկոսը թուրքական չէ, ավելին` թուրքական շատ քաղաքներ կրում են ոչ թուրքական անվանումներ: Թուրք պրոֆեսորը նաև նկատել է, թե թուրքական բառերի 80 տոկոսը ևս փոխառյալ են այլ լեզուներից: Ըստ նրա` ցավալին այն է, որ բնակչության մեծ մասն այդ մասին անտեղյակ է, նաև ակնարկելով, թե դա այնքան էլ էական չէ:

Այն, որ Թուրքական պետությունը ձևավորվել է օտար մշակույթների հիման վրա, հայտնի է բոլորին, նույնիսկ թուրքերի համար մեծ կարևորություն ունեցող Ստամբուլ (Կոստանդնապոլիս) քաղաքը թուրքական ծագում չունի:

Թուրքիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ զբաղված են բնիկներից զավթածը( տարածք, մշակույթ, անվանում…) սեփականելով, ու չեն հասկանում, որ անհնար է հազարամայակներով այդ հողերի վրա ապրած, ստեղծագործած հայ ժողովրդի հետքերն իսպառ ոչնչացնել: Ու քանի դեռ չկա այս գիտակցում, այդ երկիրն ու թուրք ժողովուրդը հաճախ են հայտնվելու հակասական ու զավեշտալի իրավիճակներում:
Այնպես որ թուրքերը խելացի կլինեն, որ` ոչ թե հայկական անվանումները վերափոխեն, հայկական մշակութային կոթողներն ավերակի վերածեն, կամ մշակութային արժեքները յուրացնեն, այլ` վերանայեն սեփական պատմությունն ու, ի վերջո, գնան ճշմարտության ընկալման ճանապարհով:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`