Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մեծ շուքով կնշվի Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը

Օգոստոս 20, 2009թ. 16:27

Երեկ տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի ընթացքում հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը:

Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին։ 20 տարի առաջ, այդ օրը Գանձասարի օծմամբ ազդարարվեց Արցախի թեմի վերաբացումը։

Արցախի թեմի առաջնորդը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերներ են ուղղարկվել Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ պետական այրերի, հայտնի բարերարների։

Պետական հանձնաժողովը նպատակահարմար է գտել սեպտեմբերի 27-ին Սուրբ պատարագի արարողությունը ուղիղ եթերով հեռարձակել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Համապատասխան առաջարկը կարվի նաև հայաստանյան հեռուստաալիքներին: Միջոցառումները լուսաբանելու համար կհրավիրվեն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`