Քննարկվել է ԼՀՂ–ում սննդամթերքի անվտանգության հարցը
Օգոստոս 20, 2009թ. 16:31
Շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել։ Քննարկվել է սննդամթերքի անվտանգության հարցը: Առողջապահության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարություններին հանձնարարվել է հաճախակի ստուգումներ անցկացնել սպառողական շուկայում և ուժեղացնել վերահսկողությունը՝ անորակ սննդամթերքի վաճառքը բացառելու նպատակով:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, անորակ, ժամկետանց և առանց սերտիֆիկատի սննդամթերք հայտնաբերելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը` օրենքի շրջանակներում կենթարկվի համապատասխան պատժամիջոցների:












