Գլխավոր » Լրահոս

Քաղաքապետարանը` սեփական շահերը հետապնդող կառույց

Օգոստոս 20, 2009թ. 16:35

«Այն, ինչ ձևավորվել է այսօր Երևանում տեղական ինքնակառավարման մակարդակով, ոչ մի կապ չունի թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղական ինքնակառավարման հետ»,- Երևանում ձևավորված ավագանու ինստիտուտի մասին այսօր նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, ավագանու ընտրություններով ընդամենը վերահաստատվեց տեղական ինքնակառավարման մոնոպոլ մի համակարգ, որը հաշվի չի առնում ո՛չ ժողովրդի ցանկությունը, ո՛չ հասարակության կարծիքը, և ոչ էլ իրականություն է դարձնում նախկինում տված որևէ խոստում: Սա, ըստ պատգամավորի, փաստում է, որ հայաստանյան քաղաքական համակարգը կարիք ունի առողջացման:

Քաղաքապետարանում ընդամենը երկու ուժերի ներկայությունը, ըստ պատգամավորի, քաղաքի կայուն զարգացում չի երաշխավորում, այլ ընդամենը հետապնդում է սեփական շահեր: Քաղաքապետի նախկին թեկնածուն կարևոր է համարում իր նախընտրական ծրագրի այն դրույթը, ըստ որի` քաղաքապետարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը պետք է վերահսկելու իրավասությունը վերապահի ընդդիմությանը, ինչը, նրա համոզմամբ, կնպաստի քաղաքապետարանի ճիշտ աշխատանքին և քաղաքի զարգացմանը:
Ինչ վերաբերում է այն մշակութային գործիչներին, ովքեր կուսակցական ցուցակով դարձան ավագանի, Ա. Մինասյանի կարծիքով` նրանք այդ քայլով դադարեցին լինել մշակութային գործիչ:
armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`