Գլխավոր » Լրահոս

13-ամյա թուրք տղան անիծել է վարչապետ Էրդողանին

Օգոստոս 20, 2009թ. 17:13

Թուրքիայի Այդին նահանգում Ռեջեփ Էրդողանի ավտոմեքենայի  հետևից` «Ալլահն անիծի քեզ» գոռալու համար 13-ամյա Մուստաֆան կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման: Թուրքական «Ռադիկալ» թերթը գրում է, որ դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես «վիրավորանք՝ պաշտոնական անձի նկատմամբ, որն իր պարտականություններն էր  կատարում»:

Ի պատասխան այս հայցի, տղայի փաստաբանը բողոք է ներկայացրել Էրդողանի դեմ` տղայի վրա հարձակվելու մեղադրանքով։ Նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ երբ տղան գոռացել է Էրդողանի հետևից, վարչապետը թիկնապահներին կարգադրել է իր մոտ բերել նրան:

Փաստաբանն ասել է. «Իմ հաճախորդին տարել են մի մեքենայի մեջ, ուր վարչապետը, որը տղային բացականչությունը որպես վիրավորանք է ընդունել, հարցրել է, թե ինչու նա այդպիսի խոսք ասաց: 13-ամյա Մուստաֆան   էլ պատասխանել է, որ չի սիրում նրան։ Այդ ընթացքում  վարչապետը բռնել է տղայի պարանոցից, սեխմել ու հետ  հրել` թիկնապահներին հրահանգելով նրան դուրս շպրտել»։

Վարչապետի նման վերաբերմունքը` տասներեքամյա Մուստաֆայի նկատմամբ, բացասական արձագանք է գտել երկրում:

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`