Գլխավոր » Լրահոս

Հանցագործները շատացել են

Օգոստոս 21, 2009թ. 16:29

Ցավով պետք է արձանագրենք, որ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեր հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների աճ` 71,3 % -ով. նախորդ տարվա 3998-ի փոխարեն, այսօր ունենք հանցագործության 6849 դեպք:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործությունների աճի պատճառներից մեկը համարեց այն, որ մեզանում կարծես թե վերանում է հանցագործությունը թաքցնելու արատավոր գործելաոճը: Այսպես, օրերս ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել կողոպտիչների մի խմբի, որը բնակարանների ավելի քան հարյուր կողոպուտ է իրականացրել. բացահայտվել է փողոցային կողոպտիչների ևս մեկ խումբ, որը միայն հունիսին 30 քաղաքացու է կողոպտել: Բայց կատարված հանցագործություններով քրեական գործեր չեն հարուցվել, և դրանում մեր համաքաղաքացիներն ունեն մեղքի իրենց  բաժինը, նրանք պարզապես խուսափում են ոստիկանությանը դիմելուց: Ահա թե ինչու այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կոչով դիմեց բնակչությանը` ազատվել ոստիկանությանը դիմելու բարդույթից, որովհետև հանցագործությունը թաքցնելը ևս հանցագործություն է:

Ոստիկանապետի փոխանցմամբ, չնայած հանցագործությունների աճի տեմպերին, 9,1 %-ով աճել է նաև դրանց բացահայտման թիվը` հասնելով 78,6%-ի:
329 անձ պատասխանատվության է ենթարկվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, նախկին` 190-ի դիմաց: Առգրավվել է 803 միավոր զենք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 332-ի դիմաց: Եվ բացահայտվել է նախկնում չբացահայտված հարյուր դեպք:

Սակայն բացահայտումների առումով նկատելի առաջընթացը ոստիկանապետը բավարար չի համարում, ըստ նրա` «քանի դեռ մեր հանրապետությունում կա գոնե մեկ չբացահայտված դեպք, ոստիկանության աշխատանքը բավարար կամ լավ համարվել չի կարող»:
armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`