ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն դեռ շոշափում են մեկմեկու
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ափսոսանք է հայտնում, որ իրենց ներկայացրած համագործակցության ծրագրին չմիացան “Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն: Բայց նաև կարծում է, որ ՀԱԿ-ն ունի այնքան ներուժ, որ կարող է իր ծրագիրն իրականացնել` առանց ընդիմադիր հիշյալ ուժերի:
Հարց է առաջանում, եթե ՀԱԿ-ի պլատֆորմը իսկապես “գործող” է, ինչպես վստահեցնում են բոլոր ՀԱԿ-ականները, և Կոնգրեսն ի զորու է ինքնուրույն լուծել համայն հայության առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ դեպքում ինչո՞ւ են այդչափ շփոթված, որ մինչ օրս ընդդիմադիր երկու ուժերը տերպետրոսյանական շրջապատի հետ համագործակցության որևէ ցանկություն չեն դրսևորում:
Ի դեպ, Կոնգրեսն էլ իր հերթին չի շտապում արձագանքել ՀՅԴ-ի համագործակցության ծրագրին, ինչպես նկատեց Լ. Զուրաբյանը` ծրագրի հրապարակումից հետո միայն ՀԱԿ-ը կորոշի` նպատակահարմար համարե՞լ համագործակցությունը, թե` ոչ:
armarlur.com












