Գլխավոր » Լրահոս

Սպասվում են աղմկահարույց բացահայտումներ

Օգոստոս 21, 2009թ. 17:17

Պարզվում է` Հայաստանի ոստիկանությունը պատրաստվում է մոտ օրերս հրապարակավ հանդես գալ աղմկահարույց երկու հանցագործությունների բացահայտման մասին` այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Չնայած լրագրողների հետաքրքրությանը, ոստիկանապետը նախընտրեց ևս մի քանի օր լռել ու չնշեց, թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործերի մասին է խոսքը: Իսկ այդպիսիք, ցավոք, մեր երկրում փոքր  թիվ չեն կազմում:

Ինչ վերաբերում է փետրվարի 3-ին Երևանում սպանված ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի սպանության գործի բացահայտմանը, Ալիկ Սարգսյանն ասաց, որ սպանության փաստի առիթով հարուցված քր. գործով արդեն կան կալանավորված անձինք, կան նաև գործի բացահայտմանը նպաստող անհրաժեշտ այլ տեղեկություններ: “Այս տիպի սպանությունները բացահայտելը խիստ բարդ, երկար ձգվող ու տանջալից գործընթաց է: Պետք է զինվել համբերությամբ: Այդ գործի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն կներկայացնի` քիչ ավելի ուշ”: Ոստիկանապետի փոխանցմամբ` Գևորգ Մհերյանի սպանության գործի բացահայտումը ոստիկանության պատվի ու արժանապատվության հարց է:

Հուսանք, որ ապագայում ոստիկանապետը  աղմկահարույց երկու սպանությունների մասին խոստացած բացահայտումների հետ, ասելիք կունենա ոչ միայն  ոստիկանության պատվի ու արժանապատվության հարց համարվող Գևորգ Մհերյանի սպանության գործով, այլև  բացահայտումների ցանկին կգումարվեն նաև դեռևս 90-ականներից իրականացված, սակայն առ այսօր ծածկադմբոց արվող աղմկահարույց հանցագործությունները:


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`