Գլխավոր » Լրահոս

Չհամարձակվե’ք ազգային հարցերին շահադիտորեն մոտենալ

Օգոստոս 21, 2009թ. 19:37

0ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում, համարում է ձախողված: Մատնանշելով մի քանի կետեր. դրա արդյունքում կասեցվեց է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հարցը չտարանջատել հայ-թուրքական հարաբերություններից, և որ դեռևս չի գաղտնազերծվել այս տարվա ապրիլի քսաներկուսին Շվեյցարիայում ստորագրված համաձայնագիրը: «Այս բոլոր ձախողումներից ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը լիակատար ֆիասկո է արձանագրել»,- նշում է ՀԱԿ համակարգողը և հավելում, որ նախագահի Թուրքիա գնալ-չգնալն այլևս չի կարող ուղղել կատարված սխալները:

Եթե ընդունենք, որ Զուրաբյանի խոսքերում կա ճշմարտության հատիկ, ապա չենք կարող չհնչեցնել հետևյալ հարցադրումը, արդյո՞ք  ՀԱԿ-ի ներկայացուցիչն այդ մտահոգությունն արտահայտում է ի ցաված սրտի, իրապես անհանգստացած լինելով Հայաստան երկրի արտաքին քաղաքական ձախողումներով: Եվ, արդյո՞ք, դրանք ընդամենը պատրվակ չեն` հայաստանյան ներքաղաքական դաշտում հերթական լարումներ նախապատրաստելու համար:

Անկեղծ ասած` ամենևին հակված չեմ հավատալու ՀԱԿ  ներկայացուցչի «անկեղծ» մտահոգությանը: Չէ՞  որ ամենքիս է հայտնի տերպետրոսյանականների միակ նպատակը.  այն է` ամեն գնով իշխանության գալ: Իսկ այդ գինը` մի դեպքում կարող է Արցախ արժենալ, մյուս դեպքում` Հայ դատի ցանկացած խնդիր: Նայած , թե տվյալ պահին քաղաքական այդ ուժը խնդիրներից ո՞րն է պատրաստվում սեփական շահերին ծառայեցնել:

Եվ այն, որ ՀԱԿ-ն այսօր էլ է փորձում ազգային կարևորագույն խնդիրները ծառայեցնել սեփական շահերին` կասկածից վեր է: Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, «մոռացկոտ» հհշականներին  ընդամենը  մեկ բան հիշեցնեմ` ձեր պաշտամունքի առարկա Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք չէ՞ր, որ Ցեղասպանության հարցն ամբողջությամբ դուրս մղվեց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: Եվ վերջապես, 2008-ին նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը չէ՞ր Թատերական հրապարակում հայտարարում, թե Ղարաբաղը զիջելով կշահենք Ադրբեջանի բարեկամությունն ու կապրենք հանգիստ կյանքով: Տեր-Պետրոսյանի թուրքամետության ու հակահայկականության օրինակները շա~տ են, այս անգամ բավարարվենք այսքանով, ընդամենն արձանագրելով, որ ոչ մի հայ բարոյական իրավունք չունի մեր ազգային կարևորագույն խնդիրները սեփական շահերին ծառայեցնել` լինի նա իշխանավոր, թե ընդդիմադիր:
armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`