Հայաստանի մասին պատմող ֆիլմը կդիտեն 450 մլն եվրոպացի
«Տրանսգլոբ» և «Բազզբիզնես» իսպանական ընկերությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ նկարահանել են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին պատմող` 52 րոպե տևողությամբ, «Հայաստան` Նոյի Երկիր» ֆիլմը: Ֆիլմի շնորհանդեսին «Բազզբիզնես» ընկերության փոխնախագահ Ջուդիտ Լասկոմբը նշել է, թե ֆիլմն արդեն գնել են աշխարհի 200 երկրներ` իսպանական ամենահայտնի հեռուստաալիքը, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան: Բանակցություններ են ընթանում իտալական, National Geographic-ը և Discover հեղինակավոր հեռուստաընկերությունների հետ:
Ֆիլմը եվրոպական հեռուստաալիքներով կցուցադրվի 7 տարի շարունակ, այն դիտելու հնարավորություն կստանան 450 մլն եվրոպացիներ:
Հեղինակների նպատակն է` ֆիլմերի միջոցով հեռուստադիտողներին լիարժեք տեղեկատվություն փոխանցել աշխարհի հնագույն ժողովրդներից մեկի` հայ ժողովրդի մասին, որն աշխարհին տվել է պատմամշակութային վիթխարի ժառանգության:
Ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ 225 հազար եվրոն հատկացրել է Հայաստանի Հանրապետությունը:
Թեգեր` Հայաստան` Նոյի Երկիր












