Գլխավոր » Լրահոս

Կալիֆոռնիայի դատարանի անարդարացի որոշումը

Օգոստոս 21, 2009թ. 20:41

2000թ. Կալիֆոռնիայի կոնգրեսը օրենք էր ընդունել, որով ճանաչել էր Օսմանյան կայսրությանում 1915-ի ցեղասպանության ենթարկվածների ժառանգների` ապահովագրական ընկերություններից փոխհատուցում պահանջելու իրավունքները:

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի 9-րդ վերաքննիչ դատարանի կողմից չեղյալ է հայտարարվել այս օրենքը: Ըստ թերթի, դատարանն այս որոշումը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Հիշյալ օրենքը հակասահմանադրական է և միջամտում էր երկրի արտաքին քաղաքականությանը», ավելին, շեշտել է, որ ամերիկաբնակ հայերի գրեթե կեսն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ հայկական լոբբին բավականին ազդեցիկ է:

Հայերն արդեն հայտարարել են դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու իրենց որոշման մասին և ընդգծել, որ դատարանի այս որոշումն անարդար է, ակնարկելով, որ այդ կերպ Վերաքննիչ դատարանն հակաօրինական է համարում Կալիֆոռնիայի իշխանությունների օգտագործած Ցեղասպանություն բառը:

Էրդողանը նպատակադրվել է լուծել քրդերի հետ ունեցած հակամարտությունը

Եվրամիություն ձգտող Թուրքիան այսօր վերականգնում է քրդական գյուղերի նախկին անվանումները, որակելով դրանք, որպես ժողովրդավարական բարեփոխումների արդյունք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը մտադիր է խթանել երկրում ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը, որոնք վարչապետի կարծիքով հնարավոր է վերջ կդնեն պետության ու քրդերի միջև 25 տարի շարունակվող հակամարտությանը: Էրդողանի այս նախաձեռնության իրականացումը պահանջում է Սահմանադրության և օրենքների լուրջ փոփոխություններ, ինչի համար նրան անհրաժեշտ է ստանալ հասրակության, զինվորականության և խորհրդարանի աջակցությունը: Սակայն Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերը արդեն իսկ դեմ են արտահայտվել վարչապետի նախաձեռնությանը, որկելով, որ դա վտանգում է երկրի միասնությանը: Ծրագրի առաջնային նպատակն է համոզել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին՝ վայր դնել զենքերը և դադարեցնել պայքարը, որի զոհերի թիվը այս տարիների ընթացքում գերազանցել է 40 հազարը։
Թուրքական մամուլը այս կապակցությամբ տեղեկացնում է, որ կենտրոնական իշխանության կողմից նշանակված նահանգապետը չի առարկել քրդաբնակ Դիարբեքիրի նահանգային խորհրդի որոշմամբ վերականգնված քրդական մի բնակավայրի նախկին անվանումը: Մինչդեռ նախկինում նման որոշումները վիճարկում էին դատական կարգով։ «Միլլիեթ» թերթը էլ գրել է, որ 1940-2000թթ. Թուրքիայում անվանափոխվել է բնակավայրերի մոտ մեկ երրորդը` ավելի քան 12 հազար քաղաք, ավան և գյուղ։ Թերթը հիշեցրել է, որ բնակավայրերի անվանափոխման առաջին գործընթացը չէ, անվանափոխության նմանատիպ ալիք բարձրացվել էր նաև Օսմանյան կայսրության վերջին տարիներին` մինչև առաջին աշխարհամարտը, և այն ժամանակ թուրքական անվանումներ էին ստանում հայկական, հունական եւ բուլղարական ծագում ունեցող բնակավայրերը։


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`