Հայկական կողմը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից
Այլընտրանքը` երևանյան սկզբունքներն են
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն առաջարկում է «սահուն կերպով» հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել երևանյան սկզբունքները, որպես նոր հայեցակարգային մոտեցում`ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նման առաջարկ շուտով ՀԴԿ-ն կներկայացնի ՀՀ նախագահին: «Ոմանք հրապուրված են Մադրիդյան սկզբունքների այս կամ այն` մեզ համար իբր հաճելի դրույթներով: Այն, որ սկզբունքներից որևէ մեկն ընդունելի չէ Հայաստանի համար, դրա մասին բազմիցս ենք ասել ,- այսօր կայացած ասուլիսում նշեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:- Մադրիդյան սկզբունքները, իսկապես, ընդունելի չեն կարող լինել հայկական կողմերի համար, դրանք ղարաբաղյան խնդիրի կարգավորման հիմք լինել չեն կարող: Այդ մասին բազմիցս են ասել հայաստանյան քաղաքական գործիչները: Ինչ վերաբերում է երևանյան սկզբունքներին, ապա Սարգսյանը համոզված է, որ ադրբեջանցիները կհամաձայնեն ու կքննարկեն այն»: Ա. Սարգսյանը նկատում է, որ եթե ադրբեջանցիները ուզում են մեզ հետ համաձայնության գալ, պետք է առաջին հերթին հրաժարվեն թշնամանք հրահրելուց: « Քանի դեռ ժողովուրդները թշնամացած են` հնարավոր չի լինի ինչ-որ խնդրի շուրջ համաձայնության գալ»:
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի խնդրին, ապա Ա. Սարգսյանի կարծիքով` Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ներկայացնել իր տարածքային պահանջները, ըստ որոնց` Նախիջևանը ևս ոչ մի կերպ չի կարող համարվել ադրբեջանական տարածք:
ArmAr.am












