Գլխավոր » Լրահոս

Այսօր ծովակալ Իսակովի ծննդյան օրն է

Օգոստոս 22, 2009թ. 16:57

Այսօր լրանում է  Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան 115-ամյակը: Այդ կապակցությամբ ծովակալի հուշարձանին ծաղկեպսակ է դրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ: Հուշարձանի մոտ  հավաքվել  էին նաև Մեծ hայրենականի վետերանները:

«Միայն Հայրենական  մեծ պատերազմի ժամանակ չորս հայ մարշալ ենք ունեցել: Պետք է հիշենք բոլորին, որովհետև նրանք այնպիսի զորավարներ են եղել, որոնցից մենք շատ բան ենք սովորել` զորավարական միտք, ունակություններ»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին: 1942թ.` Նովոռոսիյսկի օպերացիայի ժամանակ, ծանր վիրավորվել է` կորցնելով ոտքը: Բուժում ստանալուց հետո  շարունակել է աշխատել նավատորմում:

Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում:

Իսակովը Խորհրդային Միության հերոս է, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ: Պարգևատրվել է ԽՍՀՄ պետական բարձրագույն պարգևներով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`