Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանում հետապնդվում է ցանկացած օտար մշակույթ

Օգոստոս 22, 2009թ. 17:38

Պարզվում է` Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն պատժում է Եվրատեսիլ մրցույթում հայազգի Ինգա և Անուշ Արշակյանների երաժշտական կատարմանը կողմ քվեարկած ադրբեջանցիներին, այլև ընդհանրապես մշակույթի սիրահարներին: Այսօր էլ Ադրբեջանում հարձակման թիրախ են դարձել HOST ALLIANCE ռեպ խմբի երկրպագուները:

Օգոստոսի 17-ի երեկոյան խմբի երկրպագուների հավաքատեղի են այցելել Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն ու ներկա բոլոր երիտասարդներին տարել ԱԱԾ ու պահել մոտ 8 ժամ: Երիտասարդներին` տարրբեր մեթոդներով, պարտադրել են խոստանալ, որ նրանք հետայսու չեն լսի խմբի երգերն ու չեն կրի նրանց խորհրդանիշով վերնաշապիկներ:

Նախիջևանում ԱԱԾ են տարվել այն երիտասարդները, ում բջջային հեռախոսում հայտնաբերվել են այդ խմբի ձայնագրությունները:

Նշենք, որ ադրբեջանական HOST ALLIANCE խումբը, որի ստեղծագործություններն ունեն քաղաքական բնույթ և քննադատության են ենթարկում հանրության մեջ առկա բացասական երևույթները, ամիսներ առաջ Բաքվում ձերբակալվել է` «Հակապետական երգեր» երգելու մեղադրանքով:
armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`