Գլխավոր » Լրահոս

Հայաստանը պատրաստ է պայքարել խոզի գրիպի դեմ

Հուլիս 30, 2009թ. 14:32

Հուլիսի 27-ի դրությամբ աշխարհում գրանցվել է AH1N1 գրիպի վարակման 134 500 դեպք, որոնցից 800-ը մահացու ելք են ունեցել։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Փորձագետը նշել է, որ հիվանդությունն արդեն տեղափոխվել է համաճարակային վտանգի վեցերորդ մակարդակ։ Վեցերորդ մակարդակը պայմանավորված է նրանով, որ գրիպի տվյալ տարատեսակն արդեն տարածվել է բոլոր շրջաններում։

Խոսելով հայաստանյան իրավիճակի և հիվանդության տարածման կանխարգելման մեթոդների մասին՝ Թորոսյանը նշել է, որ երկիրը պատրաստ է պայքարել խոզի գրիպի դեմ, և կոչ է արել հանրությանը խուճապի չմատնվել։

Հիվանդության տարածման կանխարգելման հիմնական միջոցներից մասնագետը մատնանշել է «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ ջերմացույցերի տեղադրումը, որոնք որոշում են մարդու ջերմությունը։ Բացի այդ, Հայաստան ժամանողներին տրվելու են տվյալների գրանցման հարցաթերթիկներ։ Թորոսյանը հավելել է, որ այդ հարցաթերթիկների շնորհիվ՝ ի հայտ է եկել բարձր ջերմության ութ դեպք։ Այդ մարդկանց տեղափոխել են հիվանդանոց, նրանց ենթարկել են լիարժեք բուժզննման։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում ոչ մի հաստատված լաբորատոր դեպք չկա»,- նշել է Թորոսյանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, AH1N1-ը ենթակա է հեշտ բուժման, և Հայաստանում կան անհրաժեշտ դեղամիջոցներ։ Խոսելով մահացու դեպքերի մասին՝ Թորոսյանը բացատրել է, որ այդ դեպքերն արձանագրվել են շնչառության քրոնիկ հիվանդության դեպքում։


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`