Գլխավոր » Լրահոս

Թուրքիան պատրաստվում է Ռասմուսենի այցին

Օգոստոս 24, 2009թ. 12:52

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընտրված Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաշվի չառնելով թուրքերի` իր նկատմամբ ունեցած «հակակրանքը», պատրաստվում է այցելել Թուրքիա: Իսկ թուրքերի հակակրանքին նա արժանացավ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հայտնի պատմությունից հետո:

Այդուհանդերձ  նա դեռևս այս տարվա ապրիլի 6-ին մասնակցել էր Ստամբուլում կազմակերպված «Քաղաքակրթությունների ալյանս» ֆորումին, որի նախօրեին մահմեդական աշխարհին դրական ուղերձներ էր հղել:
Պարբերականը հայտնել է նաև, որ Ռասմուսենը օգոստոսի 27-28-ը ժամանելու է Թուրքիա և այս այցի շրջանակներում հանդիպելու է նախագահ Աբդուլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղին և պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`