Նավթի գներն իջան
Հուլիս 30, 2009թ. 14:35
2009թ. հուլիսի 29-ի դրությամբ համաշխարհային բորսաներում նավթի գները զգալիորեն նվազել են։ Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են.
Լոնդոնի InterContinental Exchange Futures–ում – IPE Brent Crude-ը՝ 66,53 (-3,35) դոլար մեկ բարելի համար, Նյու Յորքի New York Mercantile Exchange–ում Light, Sweet Crude Oil-ը՝ 63,35 (-3,88) դոլար մեկ բարելի համար։
Գների նման անկումը պայմանավորված է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության` նավթի պաշարների վերաբերյալ տարածած տեղեկատվությամբ: Փորձագետներն ակնկալում էին, որ ԱՄՆ-ում հում նավթի պաշարները կավելանան 1,0-1,1 միլիոն բարելով և ըստ այդմ կանխատեսում էին ծանր թորանքների պաշարների ավելացում և բենզինի պաշարների կրճատում:
Թեգեր` Նավթ












