Գլխավոր » Լրահոս

Ռուսաստանցի գործարարը ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ստանալ

Հուլիս 30, 2009թ. 14:42

Ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Էբրալիձեն դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` վրացական քաղաքացիություն ստանալու խնդրանքով, հաղորդում է Интерфакс-ը։

Ինչպես այսօր լրագրողներին հաղորդել է գործարարի փաստաբանը, Էբրալիձեն նախագահի դիմումի մեջ գրել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում:

Փաստաբանի խոսքերով` Էբրալիձեն մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր այն մասին, որ մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին և հաղթել:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`