Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանում անընդհատ խախտվում է ազատ խոսքի իրավունքը

Նոյեմբեր 13, 2009թ. 11:29

eu-belԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն արձանագրել են Ադրբեջանում ազատ խոսքի սահմանափակման ևս մի դեպք: Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեաս Հերկելն ու Քրիստոֆ Շտրասսերը իրենց անհանգստությունն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլլիին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ:

«Այս փաստը հանդիսանում է հերթական հարված Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքին և լուրջ խոչընդոտ երկրի ժողովրդավարացման ուղում: Անիրավական մեղադրանքներ, հետաքննության թափանցիկության բացակայություն, փակ դատական նիստեր և կռվի այլ մասնակիցների անպատժելիություն. այս ամենն անհանգստություն է առաջացնում երկրի ոստիկանության և դատարանի անկախության կապակցությամբ», – նշված է համազեկուցողների հայտարարության մեջ:

Հերկելն ու Շտրասսերը կոչ են արել Վերաքննիչ դատարանի նիստերին հրավիրել միջազգային դիտորդների, ինչպես դա պահանջում են եվրոպական չափանիշները: Նրանք ավելացրել են նաև, որ Ադրբեջանի մասին զեկույց պատրաստելիս հատուկ ուշադրություն են դարձնելու Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններին:


Թեգեր` , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն