Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն արձանագրել են Ադրբեջանում ազատ խոսքի սահմանափակման ևս մի դեպք: Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեաս Հերկելն ու Քրիստոֆ Շտրասսերը իրենց անհանգստությունն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլլիին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ: «Այս փաստը հանդիսանում է հերթական հարված Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքին և լուրջ խոչընդոտ երկրի ժողովրդավարացման ուղում: Անիրավական մեղադրանքներ, հետաքննության թափանցիկության […]




