Գլխավոր » Լրահոս

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարված է հասցրել իրանա-թուրքական առևտրաշրջանառությանը

Օգոստոս 25, 2009թ. 10:43

Թուրքական «Զաման» թերթը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալn ընթացիկ տարվա առաջին կիսամյակում` կազմել է 2 մլրդ 450 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է 51 տոկոս անկում: Ըստ պարբերականի, այս տարվա հունիս ամսին Թուրքիայից Իրան կատարվող արտահանումը կազմել է 165 մլն, իսկ Իրանից Թուրքիա` 382 մլն դոլար:
Թուրք-իրանական առևտրաշրջանառության անկումը սկսվել է 2008-ի սեպտեմբերից: Իրանի պաշտոնական լրատվական գործակալության`« ԻՌՆԱ»-ի մեկնաբանությամբ, դա պայմանավորված է միջազգային շուկայում էներգակիրների գների անկման, ինչպես նաև, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Բացի այն, որ կրճատվել է Իրանից ներմուծվող էներգակիրների ծավալը, նվազել է նաև Իրան արտահանվող թուրքական ապրանքների քանակը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`