Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան որոշել է քաղաքակրթվե՞լ

Օգոստոս 25, 2009թ. 11:31

gerezmanocԴիարբեքիրի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել հայկական գերեզմանոցը:
Տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական գերեզմանատան շրջակայքը մաքրվել և լուսավորվել է:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նեդիմ Յաշլըն հայտնել է, որ այսուհետ Դիարբեքիրի քրիստոնյա քաղաքացիների համար կհատկացվի այս գերեզմանոցը:
Գերեզմանատան տարածքում տնկվել է 300 ծառ ու ծաղիկ: Այն նույնիսկ վերահսկելու է անվտանգության աշխատակիցը:
Նշենք, որ այս գերեզմանատանը թաղվելու ցանկություն էր հայտնել հայազգի երգիչ Արամ Տիգրանը, ինչը, սակայն, չիրականացավ` թուրքական իշխանությունների արգելքի պատճառով:
Գերեզմանոցի վերականգնման փաստն ինքնին հետաքրքիր է: Պետություն, որը հետևողականորեն ոչնչացնում է հայկական դրոշմ ունեցող ամեն ինչ, այժմ վերականգնում է հայկական գերեզմանոցը: Սա, կարծում ենք, ընդամենը ժեստ է: Կամ էլ, ով գիտե, գուցե, Թուրքիան որոշել է քաղաքակրթվե՞լ:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`