Թուրք դեսպանի մտքի թռիչքը
Որքան մոտենում է հոկտեմբերի 14-ը` Թուրքիա- Հայաստան ֆուտբոլային խաղի օրը, այնքան թուրք գործիչները ակտիվանում են իրենց մեկնաբանություններով` կապված Հայաստանի նախագահի` Թուրքիա գնալ-չգնալու մասին հայտնի հայտարարության հետ:
Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Թուրքիա կգնա բաց սահմանով կամ ապաշրջափակման նախօրեին, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կըլըջը հետևյալ կարծիքն է հայտնել.« Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է Թուրքիա այցելել ինքնաթիռով» :
Ապա խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին` թուրք դեսպանը նշել է, որ ղարաբաղյան հարցում ձգձգումների պարագայում կձգձգվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները:
Որ համաշխարհային տեխնիկաշինությունը հասել է ինքնաթիռ պատրաստելու մակարդակին, դա Հայաստանը Թուրքիայից լավ գիտի, և ՀՀ նախագահն էլ շատ լավ հասկանում է, որ առանց Ադրբեջանի վայնասուներին շան տեղ դնելու, կարող է նստել ինքնաթիռ և հասնել մինչև Թուրքիա: Պարզապես թուրք գործիչները հաճախ են խնդրի խորքային ուսումնասիրման փոխարեն տափակաբանություններ բզտրում` առանց հասկանալու, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կիպրական, քրդական խնդիր ունեցող, տարածաշրջանում ինքնահաստատման քայլեր ձեռնարկող Թուրքիայի համար ավելի կարևոր է, քան` Հայաստանի :
ArmAr.am












