Գլխավոր » Լրահոս

«Ճանապարհային քարտեզ». կամ կա, կամ չկա

Օգոստոս 25, 2009թ. 19:11

«Անիմաստ է մեկնաբանել այն, ինչը չենք տեսել»,- հայ-թուրքական չգաղտնազերծված ճանապարհային քարտեզի մասին խոսելիս այսօր «Հայացք» ակումբում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` չբացառելով այդ քարտեզ կոչվածի չգոյությունը: Ըստ նրա` կա հետևյալ պատկերացումը. հնարավոր է լինի նման փաստաթուղթ և կամ դրանք տեխնիկական կետեր են, որոնք հուշում են, թե որ քայլին, որը պետք է հաջորդի:

Քաղաքագետի կարծիքով, որքան էլ Հայաստանը փոքր պետություն լինի, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների հարցը Թուրքիայի համար դյուրին խնդիր չէ:

Ինչ վերաբերում է հայ քաղաքական դաշտում շրջանառվող տեսակետներին, թե Թուրքիան ֆուտբոլային խաղի նախօրեին Մարգարայի ուղղությամբ կբացի սահմանը, իսկ հետո` կփակի, Կ. Բեքարյանը դրանք խելամիտ չի համարում: Ըստ նրա` դա ոչ թե կհամարվի սահմանի բացում, այլ այցի համար բացված միջանցք:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`