Գլխավոր » Լրահոս

«Հյուրիեթ»-ի հարցազրույցում Նիք Բրեյդը փոխում է շեշտադրումները

Օգոստոս 25, 2009թ. 20:11

Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Մեծ Բրիտանիայի դեսպան Նիք Բրեյդը, «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում իր դիտարկումներն է ներկայացրել Թուրքիայի հետագա զարգացման, եվրաինտեգրման, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Մեծ Բրիտանիայի դեսպանը մի կողմից բարձր է գնահատել թուրքական կառավարության` հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու որոշումը, մյուս կողմից էլ ակնարկել, որ գործընթացի ներկայիս փակուղային իրավիճակի մեղավորը Թուրքիան է, քանի որ պաշտոնական Անկարան տուրք տալով ներքին և արտաքին ճնշումներին, սահմանի բացման խնդիրն ուղղակիորեն կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ:

Ըստ Նիք Բրեյդի` Թուրքիան իրականում տարբերակ չունի, քանի որ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և փորձում է նման հարաբերություններ հաստատել նաև Հայաստանի հետ: Նա ասել է. «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբին` համաձայնության հասնել ներկա փուլում»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`