Գլխավոր » Լրահոս

Հայ ժողովուրդը դեմ է Մադրիդյան սկզբունքներին

Օգոստոս 26, 2009թ. 16:14

Մադրիդյան սկզբունքներին դեմ է ոչ միայն Հայաստանի և Արցախի ժողովուրդը, այլ նաև սփյուռքահայությունը:

«Արդյո՞ք Մադրիդյան սկզբունքներն ընդունելի են ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար»`  Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի էլեկտրոնային հարցմանն ի պատասխան  1239 հարցվածներ (61.30%) տվել են բացասական պատասխան, 492-ը`  հարցվածների 24.34%-ը, դրական պատասխան, իսկ 288-ը` 14.25%, դժվարացել է պատասխանել:
Հարցումն իրականացվել է հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը` Հայաստանի, Արցախի և սփյուռքի 18-40 տարեկան ինտերնե- տից օգտվողների  շրջանում: Հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող 3651 երիտասարդների, փորձագետների և գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց ուղարկվել է էլեկտրոնային հարցումը: Հարցմանը պատասխանել են հարցվածներից 2021-ը, որոնցից 638-ը` սփյուռքահայեր:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանի խոսքերով`  հարցման մասնակիցներից շատերին անհասկանալի և լղոզված է թվում Մադրիդյան սկզբունքները:
Ինքը` Վահան Դիլանյանը, կարծում է, որ թե հայ, թե ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն փոխզիջումային որևէ տարբերակի ընդունման:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`