Գլխավոր » Լրահոս

Թուրք-հունական լարվածությունը բացասաբար է անդրադառնում ՆԱՏՕ-ի գործունեության վրա

Օգոստոս 27, 2009թ. 10:46

Այսօր պաաշտոնական այցով Թուրքիա կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Ըստ թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի`  նա այցի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ Անկարայում  քննարկվելու է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածության հարցը, քանի որ այն  բացասաբար է անդրադառնում Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքների վրա, որովհետև թուրքերն ու հույները շարունակում են հարաբերվել լարված մթնոլորտում: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն Աֆղանստանում Եվրամիության ոստիկանության հետ զորակցելու շուրջ դեռևս համաձայնության չի եկել: Աֆրիկյան ծովահենների դեմ պայքարը նույնպես արդյունավետ չէ:

Հիշեցնենք, որ և ՆԱՏՕ-ն, և Եվրամիությունը միևնույն տարածաշրջանում ներկայացուցչություններ ունեն, բայց դեռ ոչ մի ընդհանուր համաձայնության չեն եկել, թե ով ինչ պետք է անի  կամ ինչպես պետք է միմյանց աջակցեն:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`