Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի միակ հայկական գյուղի պատմությունը

Օգոստոս 27, 2009թ. 12:41

1915 թվականի հուլիսին, Մուսա լեռան շուրջ տեղակայված վեց գյուղերի` Քեբուսիեի, Վագըֆի, Խադրբեկի, Յողունօղլուկի, Հաջ Հաբիբլիի և Բիթիասի 4500 բնակիչներ  բարձրացան լեռն ու այդ օրվանից սկսվեց նրանց 40 օրվա հերոսամարտը: Սեպտեմբերին ֆրանսիական նավերը քաջ մուսալեռցիներին տեղափոխեցին Պորտ-Սաիդ (Եգիպտոս), իսկ չորս տարի անց, երբ այս տարածքները անցան Ֆրանսիացիների վերահսկողության տակ` նրանք վերադարձան իրենց հայրենի բնօրրանները: Բայց, ցավոք, այդ հետդարձն էլ կարճատև եղավ:

1939թ. հունիսին Ֆրանսիան Սիրիայից անջատելով Հաթայի երկրամասը, այն կրկին հաձնեց Թուրքիային: Թուրքական  դաժան հալածանքներից խուսափելու նպատակով`  հայ բնակչության մի զգալի հատվածը ստիպված եղավ հեռանալ  իր հայրենիքից  դեպի Սիրիա և Լիբանան: Ողջ մնացածների մյուս հատվածը կենտրոնացավ Վակըֆլումում, որն այսօր Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղն է:

Ամեն տարի օգոստոսին  գյուղի բնակիչները Մարիամ Աստվածածնի տոնի առիթով հավաքվելով`  միաժամանակ  տոնում են նաև գյուղի ստեղծման տարելիցը: Վակըֆլըի հայերը օրվա ընտրությունը պատճառաբանում են նաև այն փաստով, որ այդ օրը  խաղողն է օրհնվում, ինչը շատ կարևոր տոն է հայոց համար: Նրանք լավատեղյակ են հայկական սովորույթին, որ Բարիկենդանից մինչև  Խաղողօրհնեքի օրը  խաղող ուտել չի թույլատրվում: Նրանք համոզված են, որ  ազգային դիմագիծը պահպանել կարող են միայն այն դեպքում, եթե չմոռանան   ազգային սովորույթներն ու  ավանդույթները:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`