Հայ-թուրք հարաբերությունների կարգավորմանը Ֆրանսիան խանգարե՞ց
«Կարելի է Թուրքիա և գնալ, և չգնալ: Կարելի է գնալ` զուտ ֆուտբոլային խաղ դիտելու` որպես պատասխան Թուրքիայի նախագահի այցի, այդ դեպքում բանակցությունների ակնկալիք չունենալով: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ Թուրքիան խախտել է բոլոր պայմանավորվածությունները, կարելի է և չգնալ»,- անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիա գնալ-չգնալու հարցին` այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ ինքը, այնուամենայնիվ, կգնար, բայց` զուտ ֆուբոլային խաղ դիտելու:
Ա. Սարգսյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ զարգացում չեն ունենա, անգամ եթե Թուրքիան հարաբերությունները չկապի ղարաբաղյան հարցի հետ: Դեմկուսի առաջնորդը հարաբերությունների սառեցումը կապում է Ֆրանսիայի հետ, ով մերժեց Թուրքիային անդամագրվել եվրոպական ընտանիքին:












